Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին շնորհավորեց Ախալցխայի պատվավոր քաղաքացի Հայկ Բալասանյանին 70-ամյակի կապակցությամբ։
Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն հայտնեց հայտնի ժամագործին քաղաքին և հասարակությանը երկարամյա աշխատանքի համար և նրան նվիրեց հիշարժան նվեր։
Պարոն Հայյկը, որպես իր ոլորտի անգերազանցելի մասնագետ , վայելում է տեղացիների հատուկ սերն ու հարգանքը։ Անցյալում նա ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է Ախալցխայի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ 2020 թվականին նրան շնորհվել է պատվավոր Ախալցխացու կոչում։ Այսօր նա մեծ ոգևորությամբ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը և ծառայում է քաղաքին։
Շնորհավորում ենք մեր պատվավոր Ախալցխացու ծննդյան կապակցությամբ, մաղթում ենք նրան առողջություն, ուժ և բարգավաճում։
