Ասպինձա-Ախալցխա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Ըստ առկա տեղեկությունների՝ երկու հոգի վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունում՝ միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։
