Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ։
Ինտելեկտուալ խաղերը անցկացվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և կազմակերպվել են քաղաքապետարանի խորհրդատվական մարմնի՝ «Երիտասարդական խորհրդի» կողմից։
Ինտելեկտուալ մարաթոնին մասնակցել են մունիցիպալիտետի 8 դպրոցներ։
Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
I տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի հանրային դպրոց։
II տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղի հանրային դպրոց։
III տեղ՝ Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոց։
Հաղթող թիմերին շնորհվել են գավաթներ, դիպլոմներ և խորհրդանշական մրցանակներ։
Մասնակից թիմերին շնորհվել են շնորհակալագրեր։
Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Օլգա Մելիքիձեն և քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի ղեկավար Թամար Միքելաձեն։
