Ախալցխայում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվել

Ախալցխայում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվել

Այսօր՝ հունիսի 2-ին, Ախալցխայի Ռուսթավելի փողոցում բազմահարկ շենքի կառուցման ժամանակ միջին տարիքի տղամարդ է վնասվածք ստացել։ Նրան տեղափոխել են Ախալցխայի «Իմեդի» կլինիկա։
Ինչպես  հայտնեցին բժշկական հաստատությունում, տղամարդը գլխի վնասվածքներ ունի և նրան տեղափոխելու են Թբիլիսի։

Ներկայումս հայտնի չէ, թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, մենք սպասում ենք Ներքին գործերի նախարարությունից տեղեկատվությանը։Այս փուլում մեզ համար լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն, խմբագրական թիմը շարունակում է աշխատել թեմայի շուրջ։

Շինարարական գործընթացը կասեցված է։