Ախալքալաքում շարունակվում են ենթակառուցվածքային լայնածավալ ծրագրերը

Ախալքալաքում շարունակվում են ենթակառուցվածքային լայնածավալ ծրագրերը

Պետական ներկայացուցիչի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մչեդլիձեն և սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը տեղում ծանոթացել են մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին։

Պաշտոնյաներն այցելել են կառուցվող մարզադահլիճ, որտեղ ակտիվորեն շարունակվում են շինարարական աշխատանքները։ Նրանց ներկայացվել են նաև դպրոցի շենքի տանիքի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքները, որոնք միտված են ուսումնական միջավայրի բարելավմանը և աշակերտների համար ժամանակակից ու հարմարավետ պայմանների ստեղծմանը։

Այցի շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծանոթացել են նաև ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Իրականացվող աշխատանքները ներառում են ճանապարհների վերականգնումն ու բարեկարգումը, ինչը զգալիորեն կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմաններն ու երթևեկության անվտանգությունը։

Պաշտոնյաները դիտարկել են նաև «Ծիսական տան» կառուցման և վերականգնման աշխատանքները։ Նշվել է, որ նման ծրագրերը կարևոր դեր են խաղում գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման, բնակչության համար անհրաժեշտ ծառայությունների հասանելիության բարձրացման և կյանքի որակի բարելավման գործում։

Մունիցիպալիտետում իրականացվող բազմաբնույթ նախագծերը միտված են համայնքների կայուն զարգացմանը և բնակիչների համար առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը։