Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
Այցի շրջանակում պատվիրակությունը նախ եղել է Փոկա գյուղում, այնուհետև այցելել Նինոծմինդա քաղաք, որտեղ շրջայց է կատարել «Հայոս-Քարթլոս» այգում։
Խորհրդարանական պատվիրակության կազմում էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սմբատ Կյուրեղյանն ու Սամվել Մանուկյանը, որոնք ուղեկցել են պատվիրակությանը տարածաշրջանային այցի ընթացքում։
Բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների ղեկավարներ՝ Նինոծմինդայի քաղաքապետ Վահան Արոյանը, սակրեբուլոյի նախագահ Անիվարդ Մոսոյանը և Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Այցը նպատակ ուներ տեղում ծանոթանալ տարածաշրջանի մշակութային և հասարակական նշանակության վայրերին, ինչպես նաև քննարկել համայնքների զարգացմանն առնչվող հարցեր։
