Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, փայլուն ընտրական հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը, չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը, ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին։ Լատվիան ամուր կանգնած է ձեզ հետ և աջակցում է Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերությունների զարգացմանը»,- X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ նշել է Լատվիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ հրապարակված տվյալների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.81 տոկոսը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
