Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանի հետ հանդիպել է վարչական միավորների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քաղաքապետին ներկայացրել են Ախալցխա քաղաքի և մունիցիպալիտետի գյուղերի առկա կարիքներն ու բնակչության կողմից բարձրացված խնդիրները։

Վարլամ Ծիկլաուրին լսել է ներկայացված հարցերը, քննարկել դրանց լուծման հնարավորությունները և համապատասխան ծառայություններին հանձնարարել ժամանակին արձագանքել բնակիչների բարձրացրած խնդիրներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի ընթացքին, ինչպես նաև նախատեսվող նոր ծրագրերին։