Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում ճանապարհային ենթակառուցվածքի բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Մանվելիշվիլի և Գոգեբաշվիլի փողոցների ճանապարհի երեք հատված։
Ծրագրի շրջանակում մինչև 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կկատարվեն բետոնապատման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև մաքրել առկա կուվետները, իսկ ջրահավաք հատվածներում տեղադրել մետաղական ցանցով փակված երկաթբետոնե հեղեղատարներ։
Նախատեսվող աշխատանքները կնպաստեն ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը, ջրահեռացման համակարգի արդյունավետության բարձրացմանը և բնակիչների համար ավելի անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի պայմանների ստեղծմանը։
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
