Ախալցխայում շների հարձակման հետևանքով կին է վնասվել

Ախալցխայում շների հարձակման հետևանքով կին է վնասվել

Ախալցխայում թափառող շների հարձակման հետևանքով կին է վնասվել։ Այս մասին հաստատում  է Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն Գուջա Գուջաձեն։

Նրա խոսքով՝ հիվանդը ստացել է լուրջ վնասվածքներ և բավականին բարդ վիրահատության է ենթարկել։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել Ախալցխայի այսպես կոչված «Տասնմեկ տնակների» բնակավայրում, որտեղ մի քանի շուն հարձակվել են տեղի բնակիչներից մեկի վրա։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։