ԱՄՆ-ն ցունամիի սպառնալիք է հայտարարել` Պանամայի երկրաշարժի պատճառով

ԱՄՆ-ն  ցունամիի սպառնալիք է հայտարարել` Պանամայի երկրաշարժի պատճառով


Պանամայի հարավային ափին 7,7 մագնիտուդի երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պիտալոսա Արիբա քաղաքից ոչ հեռու, օջախը գտնվել է 33 կմ խորությամբ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ ցնցումները զգացվել են ինչպես Պանամայի մայրաքաղաքում, այնպես էլ հարևան Կոստա Ռիկայում, սակայն ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Որոշ շենքերի բնակիչները տարհանվել են։

ԱՄՆ իշխանությունները հայտնել են ցունամիի հավանական սպառնալիքի մասին Կենտրոնական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի զգալի մասի, ինչպես նաև Կոլումբիայի և Էկվադորի համար: Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում են տարածել նաև Չիլիի իշխանությունները։