Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին

Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին


Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, նշել` «Վլադիմիր Պուտինին արված նվերները խաղաղություն չեն բերի»:

Նրա խոսքով՝ առանց ապաէսկալացիայի շուրջ պայմանավորվածությունների Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում ակնհայտ թուլություն է. այն քաջալերում է Մոսկվային շարունակել պատերազմը և ավելի քիչ հարգել Ամերիկային։

«Դիզվառելիքի գործարքին Ռուսաստանը կպատասխանինոր ահաբեկչությամբ: Մոսկվային նավթամթերք վաճառելու հնարավորություն տալը ներդրում է պատերազմի մեջ: Կարծում եմ՝ մեզ օգտագործում են, սա գործընկերային չէ», — մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին հավելել է՝ Վաշինգտոնից ակնկալում է արդար աջակցություն և Մոսկվայի նկատմամբ կոշտ դիրքորոշում: