Ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում

Ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները: Դրանք տևել են ավելի քան 3 ժամ: Նշվում է, որ խորհրդակցությունները կշարունակվեն արդեն տեսակապի ձևաչափով։ ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները համարել է կառուցողական: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել հստակ ձևակերպված դիրքորոշումներ և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կներկայացվեն…

Read More
Անվտանգության երաշխիքների համակարգի ներդրման դեպքում Կիևը կհամաձայնի չեզոք կարգավիճակին. Արախամիա

Անվտանգության երաշխիքների համակարգի ներդրման դեպքում Կիևը կհամաձայնի չեզոք կարգավիճակին. Արախամիա

Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել է, որ Կիևը Ռուսաստանին առաջարկել է ստեղծել անվտանգության երաշխիքների նոր համակարգ։ «Ռուսաստանը և Ուկրաինան չկարողացան համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն քննարկումները շարունակվելու են։ Երաշխավորների դերում տեսնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։ Եթե այլ երկրներ ցանկանում են…

Read More
Դադարեցնել Ալիևի ռազմատենչ գործողությունները. կոչ ԱՄՆ պետքարտուղարությանը

Դադարեցնել Ալիևի ռազմատենչ գործողությունները. կոչ ԱՄՆ պետքարտուղարությանը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահները պետքարտուղարությանը կոչ են արել օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու, նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցություններ վերադարձնելու համար: Հանձնախմբի համանախագահները դատապարտել են Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նշել, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը դեպի Արցախ, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և խաղաղ…

Read More
Արտաշես Թումանյանն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Արտաշես Թումանյանն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մարտի 28-ին Իրանում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։   Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։     ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել…

Read More
Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին

Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ…

Read More
Պոդոլյակն ու Մեդինսկին մեկնաբանել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները

Պոդոլյակն ու Մեդինսկին մեկնաբանել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Ստամբուլի Դոլմաբախչե պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը։ «Բանակցությունների առանցքային հարցերն են հրադադարը և Ուկրաինային անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը, միայն այդպես հնարավոր կլինի դադարեցնել պատերազմն այնպես, ինչպես Կիևն է ցանկանում։ Քննարկվում են նաև ռազմագերիների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտման դեպքերը։ Առանձին դիտարկվում է ատելության սրման և պատերազմի սովորույթների ու…

Read More
Իսրայելն ու Թուրքիան քննարկում են նոր գազատարի կառուցումը. Reuters

Իսրայելն ու Թուրքիան քննարկում են նոր գազատարի կառուցումը. Reuters

Իսրայելն ու Թուրքիան քննարկում են դեպի իսրայելական Լևիաթան հանքավայր գազատարի կառուցումը՝ որպես այլընտրանք Եվրոպայի հարավ ռուսական գազի մատակարարումներին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրների ներկայացուցիչներին։ Նշվում է, որ երթուղու վերաբերյալ որոշումներն ու մասնակիցների շրջանակը հայտնի կդառնան առաջիկա ամիսներին: Գործակալության աղբյուրը նշել է, որ չնայած քննարկումներն ընթանում են, որևէ գործարքի հասնելու համար մեծ…

Read More
ՌԴ-ն ակնկալում է, որ Ղարաբաղում իրավիճակը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա. Ռուդենկո

ՌԴ-ն ակնկալում է, որ Ղարաբաղում իրավիճակը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա. Ռուդենկո

Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Մենք հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- ասել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Read More
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Դոլմաբախչե պալատ, որտեղ նախատեսված է կողմերի բանակցությունների հերթական փուլը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ հնարավոր կլինի արագ առաջընթաց գրանցել։ Բանակցությունների մեկնարկից առաջ կողմերին ուղերձով է դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը մտահոգում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։ Էրդողանը կոչ…

Read More
Մոլդովայի պատգամավորներն արձագանքել են Ուկրաինայի ԱԽ քարտուղարի կոչերին՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացել Մերձդնեստրում

Մոլդովայի պատգամավորներն արձագանքել են Ուկրաինայի ԱԽ քարտուղարի կոչերին՝ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացել Մերձդնեստրում

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը դատապարտել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը Մերձդնեստրում Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: «Սոցիալիստների կուսակցությունը դատապարտում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի սադրիչ հայտարարությունը, որը կոչ է անում Մոլդովային՝ բացել ռազմական գործողությունների «երկրորդ ճակատը» Մերձդնեստրում՝ «Ռուսաստանին Ուկրաինայից շեղելու համար»: Նման…

Read More
Новая газета-ն դադարեցրել է աշխատանքը մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտը

Новая газета-ն դադարեցրել է աշխատանքը մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտը

Ռուսական Новая газета թերթը դադարեցնում է աշխատանքը մինչև Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ավարտը։ ««Ռոսկոմնադզորից» ևս մեկ նախազգուշացում ենք ստացել: Դրանից հետո դադարեցնում ենք թերթի հրապարակումը կայքում, ցանցերում և թղթի վրա՝ մինչև Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ավարտը»,- ասվում է երկուշաբթի հրատարակության կայքում հրապարակված հայտարարության մեջ:  Новая газета-ի մամուլի քարտուղար Նադեժդա Պրուսենկովան Интерфакс-ին հայտնել է, որ…

Read More
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։   Տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար։   ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով…

Read More
ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները տեղում են. ՀՀ ՊՆ-ն հերքում է ՌԴ-ին ՍՈՒ-30-ներ փոխանցելու մասին տեղեկությունները

ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները տեղում են. ՀՀ ՊՆ-ն հերքում է ՌԴ-ին ՍՈՒ-30-ներ փոխանցելու մասին տեղեկությունները

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, հղում անելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց…

Read More
Լավրովը հայտարարել է Պուտինի և Զելենսկու միջև բանակցությունների անհրաժեշտության մասին

Լավրովը հայտարարել է Պուտինի և Զելենսկու միջև բանակցությունների անհրաժեշտության մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցություններն անհրաժեշտ են, սակայն դրանց կազմակերպումն անհնար է առանց Մոսկվայի համար առանցքային հարցերի հստակության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն։ «Պուտինի և Զելենսկու հանդիպումն անհրաժեշտ է, բայց դա կլինի, երբ հստակություն ունենանք բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ»,- ասել է…

Read More
Արձագանքներ Պուտինի վերաբերյալ Բայդենի հայտարարություններին

Արձագանքներ Պուտինի վերաբերյալ Բայդենի հայտարարություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունները ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ տագնապալի են։ Այսպես է նրա խոսքերը գնահատել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված արտահայտության վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ մամուլի…

Read More
Շոլցը դեմ է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն

Շոլցը դեմ է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն

Գերմանիան դեմ է Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելուն։ Այս մասին կիրակի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գրում է ТАСС-ը։ «Մենք այնտեղ ռազմական ոլորտում չենք գործելու, նույնիսկ եթե դա անվանենք խաղաղապահ զորքեր»,- ասել է նա։ «Մենք այնտեղ ոչ թռիչքային գոտի էլ չենք ստեղծելու»,- հավելել է Շոլցը։ Միաժամանակ կանցլերն ասել է, որ անում է «ամեն ինչ…

Read More
Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ռուս-ուկրաինական բանակցություններն անցկացնել Ստամբուլում

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ռուս-ուկրաինական բանակցություններն անցկացնել Ստամբուլում

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսով բանակցություններ են վարել ուկրաինական զարգացումների շուրջ՝ հայտնում է Sabah-ը։ Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են, որ Ստամբուլը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների վայրը։ Էրդողանը նշել է Ուկրաինայում արագ հրադադարի հասնելու անհրաժեշտության, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել…

Read More
Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի հետ կապված․ ՌԴ ԱԳՆ

Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի հետ կապված․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի հետ կապված»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ մարտի 26-ին ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ռազմական ներթափանցման վերաբերյալ արձանագրված փաստերը և հրադադարի ռեժիմի խախտումները հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020…

Read More
Հունգարիան չի ցանկանում խառնվել հակամարտությանն Ուկրաինայում. Օրբան

Հունգարիան չի ցանկանում խառնվել հակամարտությանն Ուկրաինայում. Օրբան

Հունգարիան չի ցանկանում ներքաշվել ուկրաինական հակամարտության մեջ, քանի որ դա հակասում է երկրի շահերին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Միանգամայն հասկանալի է, որ ուկրաինացիները խնդրում են, որ ՆԱՏՕ-ի երկրները պատերազմի մեջ մտնեն օդում և զենք ուղարկեն: Մենք ուկրաինացի չենք և ռուս էլ չենք, մենք հունգարացի ենք»,- ասել է Օրբանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ…

Read More
Պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի. Պեսկովը՝ Պուտինի հասցեին Բայդենի նոր արտահայտության մասին

Պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի. Պեսկովը՝ Պուտինի հասցեին Բայդենի նոր արտահայտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նման արտահայտություններն է՛լ ավելի են նեղացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի նոր արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: «Տարօրինակ է լսել կոշտ արտահայտությունները Ջո Բայդենից, որը կոչ էր անում ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց: Այնուամենայնիվ, պետության ղեկավարը պետք…

Read More
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցելու հավասարը հավասարի հետ սկզբունքով. Զախարովա

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցելու հավասարը հավասարի հետ սկզբունքով. Զախարովա

Մոսկվան չի խուսափում դիվանագիտական ներկայացուցչությունների հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք պայմանավորվելու, սակայն միայն հավասարը հավասարի հետ սկզբունքով՝ փոխադարձության պայմանով, ինչի նշաններ Վաշինգտոնի գործողություններում չեն երևում՝ նույնիսկ խոշորացույցով նայելիս»,- հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ամեն ինչ անում է ԱՄՆ-ում…

Read More
Եվրոպան ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բորել

Եվրոպան ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բորել

Եվրոպան չի ցանկանում ավելի մեծ հակամարտություն, բայց ցանկանում է ամբողջ ուժով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս վճարի իր արարքների համար: Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ առանց սրելու լարվածությունը: Մենք չենք ցանկանում ավելի մեծ հակամարտություն, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք…

Read More
Ականի նմանվող առարկայի չեզոքացումից հետո Բոսֆորի նեղուցը բացվել է

Ականի նմանվող առարկայի չեզոքացումից հետո Բոսֆորի նեղուցը բացվել է

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են Բոսֆորի նեղուցում ական հիշեցնող օբյեկտի չեզոքացման մասին՝ փոխանցում է ТАСС-ը: «Քաղաքացիական առևտրային նավի կողմից ականի նմանվող օբյեկտի հայտնաբերումից հետո 2022 թ. մարտի 26-ի առավոտյան Բոսֆորի ափամերձ գոտում օպերատիվ կերպով պատահարի վայր են ուղարկվել ստորջրյա պաշտպանության խմբեր։ Նրանք պաշտպանության տակ են վերցրել ուսումնասիրվող օբյեկտը, քայլեր են ձեռնարկվել այն չեզոքացնելու համար»,- հայտնել…

Read More
Պրահան ԵՄ-ից ֆինանսական աջակցություն է ակնկալում՝ փախստականներին պահելու համար. Չեխիայի ԱԳ նախարար

Պրահան ԵՄ-ից ֆինանսական աջակցություն է ակնկալում՝ փախստականներին պահելու համար. Չեխիայի ԱԳ նախարար

Չեխիան ակնկալում է Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալ՝ կապված Ուկրաինայից եկած փախստականների ընդունման համար պետբյուջեից կատարված զգալի ծախսերի հետ: Այդ մասին հայտնել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։ «Հավատում եմ, որ մեզ կհաջողվի Եվրամիությունից միջոցներ ստանալ Չեխիայի պետական բյուջեի համար, որպեսզի մենք ծածկենք երկրի ծախսերը, որոնք առաջանում են փախստականներին օգնություն ցուցաբերելիս»,- նշել է Լիպավսկին։ Փետրվարի 24-ից սկսած՝…

Read More
Պայմանագրերում ամրագրված են վճարման արժույթները. Շոլցը՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջի մասին

Պայմանագրերում ամրագրված են վճարման արժույթները. Շոլցը՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջի մասին

Գերմանիան շփման մեջ է ռուսական էներգակիրների գնորդների հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը։ «Մենք մինչ այժմ ելնում ենք նրանից, որ կնքված պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով: Մենք կապ ենք պահպանում այն ձեռնարկությունների հետ, որոնք գազ, նավթ և ածուխ են գնում։ Յուրաքանչյուր պայմանագրում ամրագրված…

Read More
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված երկու տասնյակից ավելի միջոցառում կանցկացվի. Զախարովա

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված երկու տասնյակից ավելի միջոցառում կանցկացվի. Զախարովա

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև երկու երկրների միջև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ պատրաստվում ենք երկու տասնյակից ավելի միջոցառում անցկացնել՝ քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում։ Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ավանդույթի համաձայն՝ դիվանագիտական հարաբերությունների…

Read More
Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժով

Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժով

Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ, ինչպես պնդում…

Read More
Դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Ս.թ. մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։

Read More
ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների ռեժիմում բացերը փակելու ուղիները. Շառլ Միշել

ԵՄ-ն կքննարկի պատժամիջոցների ռեժիմում բացերը փակելու ուղիները. Շառլ Միշել

Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի բացերը փակելու ուղիները, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների միջոցով: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։ «Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց նաև պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր բացերը: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների…

Read More
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման համատեքստում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հայտարարություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, բոլոր խնդիրները, այդ…

Read More