Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- ասել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը: