Չկա վճարում՝ չկա գազ. Պեսկովը՝ գազի դիմաց ռուբլով վճարման անհամաձայնությունների մասին 29.03.2022 . Միջազգային

Չկա վճարում՝ չկա գազ. Պեսկովը՝ գազի դիմաց ռուբլով վճարման անհամաձայնությունների մասին
		29.03.2022 . Միջազգային


Ռուսաստանը մտադիր չէ բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար. եթե Եվրամիությունը հրաժարվի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց, Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու համապատասխան որոշումներ կկայացնի։ Այդ մասին PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չկա վճարում, չկա գազ»,- նախազգուշացրել է Պեսկովը։

Նա անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններին՝ դրանք որակելով անձնական վիրավորանք։

«Բայդենի խոսքերը, Պուտինի՝ իշխանության ղեկին լինել-չլինելու մասին, իհարկե, անընդունելի են: Որոշում կայացնողը ռուս ժողովուրդն է»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։