Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսով բանակցություններ են վարել ուկրաինական զարգացումների շուրջ՝ հայտնում է Sabah-ը։
Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են, որ Ստամբուլը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների վայրը։
Էրդողանը նշել է Ուկրաինայում արագ հրադադարի հասնելու անհրաժեշտության, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է կապեր պահպանել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, և նրա դիվանագիտության առաջնային խնդիրը իրավիճակի կարգավորման հասնելն է։
Թուրքիայի արտգործնախարարն էլ հույս է հայտնել, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կհանգեցնեն խաղաղության: