Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը

Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը: Լրատվամիջոցների տվյալով՝ նախկին կուրսի շարունակությունը կհանգեցնի «Իրանի ժողովրդի բարգավաճմանը և երկրի համար հաջողություններ կապահովի»: Ավելի վաղ Իրանում ներկայացրել էին նախագահի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքները: Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16384403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը:

Read More

Բայդենը վստահություն է հայտնել, որ կարող է հաղթել Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։ ABC News-ի հետ հարցազրույցում նա անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Թրամփի հետ ունեցած բանավեճին: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել…

Read More

Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Բելառուսն ու Չինաստանը համատեղ հակաահաբեկչական զորավարժություն կանցկացնեն։ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դրանք տեղի կունենան հուլիսի 8-19-ը։ «Բելառուսի Հանրապետություն են ժամանել Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զինծառայողները։ Նրանք կմասնակցեն համատեղ հակաահաբեկչական վարժանքին»,- հստակեցրել են Բելառուսի ռազմական գերատեսչությունից։ Համատեղ վարժանքի նպատակներն են փորձի փոխանակումը, զորքերի համատեղ պատրաստման ոլորտում երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար…

Read More

Օրբանը մասնակցելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Շուշի՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Օրբանին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալը, Ալիևի հատուկ ներկայացուցիչը, արտաքին գործերի նախարարի տեղակալ և այլ պաշտոնատար անձինք:

Read More

Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլում նախնական տվյալով հաղթել է Մասուդ Փեզեշքիանը

Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Այս մասին հայտնել է ընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։ Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16 384 403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը՝ դառնալով ժամանակակից Իրանի 9-րդ ընտրված նախագահը։ Նրա մրցակիցը՝ պահպանողական Սայիդ Ջալիլին, հավաքել…

Read More

Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ: Միացյալ Թագավորությունում երեկ տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է: Ընտրության արդյունքների նախնական ամփոփման համաձայն՝ 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 մանդատ, պահպանողականները՝ 131,…

Read More

Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը, ընդգծում՝ այդ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական իրավունքների վերականգնմանը: Այդ մասին նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Սիրիան շեշտում է, որ այդ համարձակ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումների իրականացմանը՝ ստեղծելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում շտապ քայլեր…

Read More

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը

Միացյալ Թագավորությունում խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Կիր Ստարմերի գլխավորությամբ: Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայում պահպանողականների 14-ամյա կառավարումն ավարտվել է: Ձայների հաշվարկը դեռ ոչ բոլոր ընտրատարածքներում է ավարտվել, բայց լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են նրանցից 410-ում, ինչը նրանց մեծամասնություն է ապահովում 650 մանդատ ունեցող Համայնքների պալատում: Նախնական արդյունքով՝ լիբերալ-դեմոկրատները հաղթել են 70 ընտրատարածքում, պահպանողականները՝ 116-ում:…

Read More

ԱՄՆ-ը ռազմական օգնության 7-րդ փաթեթն է ուղարկում Ուկրաինա

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինային ավելի քան 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին: Գերատեսչության կայքում հուլիսի 3 – ին հրապարակված հաղորդագրության մեջ, նշվել է, որ այդ գումարից 2,2 մլրդ դոլարը, հատկացվելու Է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով, որի շրջանակներում զենքը պատվիրում են անմիջապես արտադրողներից կամ գործընկերներից: Այդ ծրագրով նախատեսվում է հրթիռներ…

Read More

Ծայրահեղ աջ ուժերի դեմ ցույցեր են անցկացվում Ֆրանսիայում

Այսօր հազարավոր մարդիկ են հավաքվել Փարիզում բողոքելու խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում ձայների մեծամասնություն ստացած ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորման դեմ։ Ցույցին մասնակցել են արհմիություններ, անկախ լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցարարները կոչ են արել համաքաղաքացիներին ընտրության երկրորդ՝ վճռորոշ փուլում հակահարված տալ ծայրահեղ աջերին և թույլ չտալ նրանց խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ՝ կառավարություն կազմելու իրավունքով։ Ազգային միավորման…

Read More

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ ղեկավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ: «Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորում ենք Անկախության օրվա առթիվ: ԱՄՆ-ի բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք հետագա հաջողություններ առաջիկա տարիներին և ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերության կառուցում՝ ի շահ մեր քաղաքացիների, հանուն ավելի կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի»,- գրել է…

Read More

ԵՄ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանից գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով

2024 թվականի վերջին լրանում է «Գազպրոմի» հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը և եվրոպական մի քանի երկիր աշխատում է ԵՄ ռուսական գազի մատակարարումները շարունակելու ուղղությամբ: Այդ մասին չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, հայտնել է գերմանական Handelsblatt տնտեսական թերթը։ Չնայած Ուկրաինայի հետ պատերազմին, Ռուսաստանը շարունակում է իր տարածքով գազ մատակարարել ԵՄ երկրներին, ինչպիսիք են Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան…

Read More

Բելառուսը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Աստանայում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ Այսպիսով, Բելառուսը ՇՀԿ-ի տասներորդ լիիրավ անդամն է։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են Մոնղոլիան և Աֆղանստանը, երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանը, Եգիպտոսը,…

Read More

Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: «Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է: «Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին…

Read More

Դաղստանում նիքաբ կրելու ժամանակավոր արգելք է մտցվել

Դաղստանի մուֆթիությունը հայտարարել է, որ նիքաբ կրելու արգելք կիրառվի: Նիքաբը կանանց համար ավանդական մուսուլմանական գլխաշոր է, որը ծածկում է ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի նեղ բացվածքի: Հրապարակված հաղորդագրությունում, սակայն, ընդգծվում է, որ արգելքը ժամանակավոր է և ուժի մեջ կմնա «մինչ բացահայտված սպառնալիքների վերացումը և աստվածաբանական նոր եզրակացությունը»։   Դաղստանում նիքաբների արգելքը սկսել են քննարկել հունիսի 23-ի…

Read More

Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը: Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան,…

Read More

Վաշինգտոնն ու Բրյուսելը տորպեդահարում են Երևանի և Բաքվի հետ մեր պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն ինչ արեցին, որպեսզի տորպեդահարեն Երևանի և Բաքվի հետ մեր պայմանավորվածություններն ու իրենց ձեռքը վերցնեն գործընթացը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ «Նախկինի պես համոզված ենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ միջոցը կողմերի միջև վստահության ամրապնդումն է՝ լուծելով հիմնականում խաղաղության պայմանագրի…

Read More

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հինգ կործանիչի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ «Իսկանդեր-Մ» կայանքից արձակված հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Միրգորոդ օդանավակայանում կայանած հինգ Սու-27 բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Վնասվել է նաև վերանորոգման փուլում գտնվող ևս երկու ինքնաթիռ: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որով ներկայացվում է հարվածի պահը։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում, ասվում է զեկույցում, խոցվել է 9 ուկրաինական ինքնաթիռ, հաղորդում է DW-ն։…

Read More

Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել

Երեքշաբթի` օրվա ավարտին հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի թեկնածուների վերջնական ցուցակը։ Պարզ է դարձել, որ երկրորդ փուլ անցած առնվազն 214 թեկնածու՝ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքից և «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիայից երեքշաբթի՝ հուլիսի 2-ի երեկոյան հանել է իր թեկնածությունը, հայտնում է AFP-ն։ Նման որոշում է կայացվել` միավորելու Մարին…

Read More

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ Պատել

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։ Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին, որը նախատեսված է հուլիսի 9-ից 11-ը…

Read More

ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին․ Օսթին

ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ Այդ մաին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինինը՝ Վաշինգտոնում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպմանը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ սպառազինության մասին է խոսքը։ 

Read More

Աստանայում Պուտինը կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ․ Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, հուլիսի 3-ին նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ։

Read More

Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Կիևում Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Վիկտոր Օրբանին։ Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Հունգարիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների սկզբունքային հարցերը՝ առևտուր, սահմանային համագործակցություն, ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր։ «Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերի ուղղությամբ մեր երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ երկու պետությունների միջև ապագա երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել…

Read More

ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել է Թրամփի քրեական հետապնդումը ծառայողական որոշումների համար

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որն արգելում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած ցանկացած որոշման համար, սակայն կթույլատրի քրեական հետապնդումը մասնավոր գործողությունների համար։ Որոշումը հնարավորություն կտա Թրամփին մասնակցել նոյեմբերի 5-ի նախագահի ընտրությանը։ «Գերագույն դատարանն այսօր պատմական որոշում է կայացրել, որը պետք է վերջ դնի «վհուկների որսին», որը կազմակերպել էր…

Read More

Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը

Թուրքիայի Կայսերի քաղաքում ցույցերը չեն դադարում: Դրանք սկսվել են 2 օր առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։   Վրդովված տեղացիները այս գիշեր շարունակել են մեքենաներ շրջել, տներ հրկիզել, հարձակվել միգրանտների վրա: Նրանք պահանջել են արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին: Իրավապահները մի շարք ցուցարարների…

Read More

Առկա է բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ընդգծել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է։ Նա նշել է, որ առկա է «բացառիկ հնարավորություն, ներուժ»՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի կյանքի կոչման համար, որը վերջապես վերջ կդնի տասնամյակներ ձգվող հակամարտությանը և հնարավորություն կստեղծի տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու աճի համար։ «Ադրբեջանին կոչ ենք արել…

Read More

ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների հետ . Ստոլտենբերգ

Ներկայում ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ  այժմ դաշինքին անմիջական սպառնալիք չկա, ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրի՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ, տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման, տեխնոլոգիական զարգացման և…

Read More

Անտառային հրդեհներ Թուրքիայի հարավարևմտյան ափին

Անտառային հրդեհներ են մոլեգնում Թուրքիայի հարավարևմտյան ափին։ Խոշոր օջախներ են գրանցվել մի քանի նահանգում։ Դրանցից մեկը Մուղլան է, որտեղ կան բազմաթիվ ծովափնյա հանգստավայրեր։ Հրշեջները պայքարում են Միլյաս քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի դեմ, ներգրավված է ավիացիան: Իշխանությունը վստահեցրել է, որ Իզմիր նահանգում բռնկված հրդեհը «տեղայնացվել է» և «գործնականում մարվել»։ Բայց կրակը հասցրել է ոչնչացնել հարյուրավոր հեկտար…

Read More

Ընտանիքը հորդորել է Բայդենին շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը հորդորել է նրան չհրաժարվել վերընտրվելու իր հայտից՝ չնայած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում ձախողված ելույթին: Ընտանեկան հանդիպման ժամանակ հարազատները հավաստիացրել են պետության 81-ամյա ղեկավարին իրենց անվերապահ աջակցությունը, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նման տեղեկություն է հայտնում նաև The News York Times-ը՝ հղում անելով նախագահին մոտ կանգնած…

Read More

Բելառուսը սպառնացել է միջուկային զենքի կիրառմամբ

Բելառուսի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ հանրապետության «ինքնիշխանության» և «անկախության» սպառնալիքի դեպքում մարտավարական միջուկային զենք կկիրառվի։ Այդ մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ պետական ​​գործակալությունը։ «Վերջին փաստարկներից ու թեզերից մեկը, որը հանդես է գալիս որպես զսպող գործոն, մեր երկրի տարածք ոչ ռազմավարական միջուկային զենքի վերադարձն է։ Մենք սովորել ենք ինչպես վարվել այդ զենքի…

Read More