ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել է Թրամփի քրեական հետապնդումը ծառայողական որոշումների համար

ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել է Թրամփի քրեական հետապնդումը ծառայողական որոշումների համար



ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որն արգելում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած ցանկացած որոշման համար, սակայն կթույլատրի քրեական հետապնդումը մասնավոր գործողությունների համար։ Որոշումը հնարավորություն կտա Թրամփին մասնակցել նոյեմբերի 5-ի նախագահի ընտրությանը։
«Գերագույն դատարանն այսօր պատմական որոշում է կայացրել, որը պետք է վերջ դնի «վհուկների որսին», որը կազմակերպել էր իմ դեմ Ջո Բայդենը։ Դա մեծ հաղթանակ է մեր Սահմանադրության և մեր ժողովրդավարության համար»,- նշել է Թրամփը։
Բայդենն իր հերթին քննադատել է դատարանի որոշումը, նշել՝ այն նախադեպ է ստեղծում օրենքի հեղինակությունը խաթարելու համար։
«Ամերիկայում թագավորներ չկան։ Յուրաքանչյուրը հավասար է օրենքի առաջ: Ոչ ոք օրենքից վեր չէ, նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։