Լավրովը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ Ատլանտա քաղաք՝ մասնակցելու G20-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Ատլանտայում նախարարական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ին։ Միջոցառումը կդառնա դեկտեմբերին Մայամիում նախատեսված G20-ի գագաթնաժողովի նախապատրաստման եզրափակիչ փուլերից մեկը:

Read More

Թեհրանն առայժմ չի պատասխանել Ջեյ Դի Վենսի նամակին

Իրանը դեռևս չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դյ Վենսի՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիին ուղղված նամակին, հաղորդում է Tasnim-ը։ Գործակալության տվյալներով՝ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը կատարի Իրանի յոթ պայմանը, և ցանկացած դիրքորոշում, որը խախտում է իրանական այդ վերջնական մոտեցումը, անընդունելի է։ The Wall Street Journal-ն էլ գրում է, որ նամակ ուղարկելով…

Read More

Քննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության և արհեստական բանականության ոլորտներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնոլոգիական կրթության, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների…

Read More

Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն անդրադարձել են միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Փոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների,…

Read More

Իսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացել

Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կենտրոնամետ «Լիկուդ» կուսակցությունը և կողմնակիցների դաշինքը ստանում է 53 տեղ, Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը՝ 48: Այսպիսով, հիմնական դաշինքներից ոչ մեկը չի ստանում խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ 61 տեղը։ Արաբական կուսակցություններին՝ «Միացյալ ցուցակին» և «Ռաամին» բաժին կհասնի ռեկորդային 19 տեղ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հենվելով…

Read More

ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։ Հարձակումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեն։ Կոշտան իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին՝ «քաղաքացիական անձանց դեմ…

Read More

Տեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը

COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել է COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նամականիշը Հայաստանի փոստային պատմության մեջ կպահպանի Երևանում անցկացվող համաժողովի հիշողությունը՝ խորհրդանշելով բնության պահպանության հանձնառությունն ու միջազգային համագործակցությունը։ Նախարարի խոսքով՝ նամականիշը, հասնելով աշխարհի տարբեր անկյուններ, կտարածի նաև Երևանի ուղերձը՝ գործել միասին հանուն բնության…

Read More

Արմեն Ղազարյանը բուլղարացի գործընկերների հետ քննարկել է թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովին։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով մասնավորապես ներքին գործերի ոլորտում երկկողմ համագործակցությունը։ ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման գործընթացին և ընդգծել…

Read More

Ադրբեջանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին: Այցի շրջանակներում տեղի կունենա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ: Մարիամ Կվրիվիշվիլին տեղեկացրել է, որ քննարկվելու են երկրների միջև առևտրատնտեսական…

Read More

ՇՄ նախարարը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևի հետ։ «Քննարկել ենք COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը՝ անդրադառնալով քննարկումների ընթացքին և համաձայնության հասնելու հնարավորություններին։ Կարևորել եմ կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար։ Ընդգծել եմ Հայաստանի նախագահության պատրաստակամությունը՝ նպաստելու կողմերի միջև փոխըմբռնման…

Read More

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Անդրադարձ…

Read More

ԱԺ-ում Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ քնարկվել են ՀՀ-ում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։…

Read More

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից հայտնում են, որ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Հայաստանում Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկի ուղեկցությամբ։ Պատվիրակությանը դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա…

Read More

Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է

Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողության տակ անցած Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է: Այն պետք է տևի մինչև նոյեմբերի 1-ը: Ռուսաստանը և Կիևը հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր դեռ չեն արձանագրել: Ընդհանուր առմամբ Խերսոնի ուղղությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են: ԱՄՆ առաջին տիկինը, որի ներգրավվածությամբ ձեռք է բերվել հրադադարը, հայտնել է, որ Ռուսաստանն ու…

Read More

Տեղի ունեցած բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա. Փաշինյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «Այն ժամանակ, երբ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի…

Read More

Պարո՛ն Նարեկ Կարապետյան, սա ձեր անմիջական պատասխանատվությունն է. Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ դահլիճում միջադեպի մասին

ԱԺ նիստի ընթացքում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո նիստը շարունակվում է։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։ «Հարգելի՛ գործընկերներ, երբ ես երկու-երեք ամիս առաջ այս դահլիճում առաջարկեցի պահել բարեկրթության կանոնները, առաջին հերթին դա անում էի մեր հանրության համար, որովհետև կարծում եմ՝ մեր հանրությունն անբարեկրթության համար չէ, որ մեզ ընտրել է, երկրորդ՝ ես…

Read More

Թեժ վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ԱԺ նիստերի դահլիճում

Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը։ Ելույթով հանդես եկավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ կոռուպցիայի մասին մեղադրանքներին, հայտարարեց՝ ով խոսի կոռուպցիայից, թող խոսի տանձից, խնձորից, լոլիկից ու վարունգից, քանի որ կոռուպցիան նրանց հետ է փոխկապակցված։ Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքներին,…

Read More

Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ

Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստին չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է Լիլիթ Ստեփանյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ հոկտեմբերի 20-ի նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել էր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Օրերս Լիլիթ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ վայր է դնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը:

Read More

Էրդողանը Թրամփին հայտնել է թուրք-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին

Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր: Էրդողանը հայտարարել է բոլոր ոլորտներում թուրք-ամերիկյան համագործակցության ամրապնդումը շարունակելու մտադրության մասին: Նա նաև հայտնել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում և Եմենում Մեքքայի պաշտպանական դաշինքի շրջանակներում իրավիճակի զարգացմանը և հանդես է գալիս խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին: Թուրքիայի…

Read More

Ավանեսյանն ու Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցությունը

Ուրախ էի հանդիպելու COP17-ի շրջանակում այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Քննարկեցինք վերանայված Եվրոպական սոցիալական խարթիայի 11-րդ հոդվածի վավերացման գործընթացի շուրջ տարված աշխատանքները. այն կնպաստի մեր երկրում…

Read More

ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության մասին. WSJ

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ կարճատև և ինտենսիվ պատերազմի մասին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ The Wall Street Journal (WSJ)-ը՝ իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին հղում անելով, գրում է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ​​ու ռազմական ուղիներով տարածաշրջանի երկրներին կոչ է արել պատրաստ լինել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ինտենսիվ ռազմական գործողությունների նոր փուլին։ Աղբյուրների խոսքով ՝…

Read More

Սերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրա

Չորեքշաբթի երեկոյան Բելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա: «Նա հարձակվել է երկու դանակով՝ գոռալով՝ «Ալլահ աքբար»: Ինքնապաշտպանության նպատակով սպան սպանել է հարձակվողին, բայց դեմքին դանակի հարվածներ է ստացել», — ասել է Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։ Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչական հարձակում: Դաչիչը նշել է, որ հարձակվողը…

Read More

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է խնդիրների լուծման արդյունավետության բարձրացումը

Հոկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների, դրանց արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր»,- նշել է նա։ Տեսանյութը՝ այստեղ:

Read More

Իսպանիայում ուղևորատար գնացքների բախման պատճառով կան զոհեր

Երկու արագընթաց ուղևորատար գնացք բախվել են Իսպանիայի Տոլեդո նահանգում, ABC-ն հայտնում է 46 զոհի մասին։ Գնացքները բախվել են Մադրիդից Սևիլիա նույն ուղղությամբ երթևեկելիս։ Դրանցից մեկը բախվել է առջևի կանգնած գնացքի հետևի մասին՝ երկու վագոն դուրս բերելով գծերից։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Վթարի ենթարկված գնացքները շահագործում էին պետական ​​RENFE (397 ուղևոր տեղափոխող) և մասնավոր IRYO…

Read More

Որքան արագ աշխատենք, այդքան արագ կունենանք դրական արդյունք. Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին

Վիզաների ազատականացման մասով մինչ այժմ նման գործընթացի համար նույնիսկ բավականին արագ պրոցես ենք ունեցել, ստացել ենք ԵՄ-ի և անդամ պետությունների աջակցությունը։ Հիմա ավելի շատ մեր անելիքները կան։ Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով վիզաների ազատականացման գործընթացի ժամկետների մասին…

Read More

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով լեռների և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ազգային ծրագրերում, կլիմայական ռազմավարություններում և պետական բյուջեներում առաջնահերթություն տալուն։ Որպես լեռների և ջրային էկոհամակարգերի փոխկապակցվածության կարևոր օրինակ՝ COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն…

Read More