ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի

Եվրոպական ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ Եվրոպայի օդային տարածքի խախտումների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Բլումբերգի հետ հարցազրույցում: Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ՝ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնելու Եվրոպային և հասել է այդ նպատակին: Զելենսկին նաև Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի…

Read More

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

2025 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում կկայանա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Կքննարկվեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի…

Read More

Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որում ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել Է Իրանի դեմ ագրեսիայի համար և պահանջել Վաշինգտոնին և Թել Ավիվին միջազգային պատասխանատվության ենթարկել: Նամակում նշվում է, որ իսրայելական հարձակումների հետևանքով, մասնավորապես, տուժել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Թեհրանի պնդմամբ՝ այդ…

Read More

Էրդողանը հանրությանը կոչ է արել չհավատալ ավիավթարի շուրջ ապատեղեկատվությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական Ս-130 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը: Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ խումբ են ստեղծել՝ հետաքննության համար:   Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը, կոչ արել զգոն լինել և չհավատալ ավիավթարի վերաբերյալ ապատեղեկատվությանը, խոստացել, որ դեպքի…

Read More

Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ երկու նախագահների հաջորդ հանդիպմանը պետք է լինի հստակ արդյունք, դրական ելքի իրական հնարավորություն:  «Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց չենք կարող շարունակել հանդիպում անցկացնել՝ հանուն հանդիպման»,- ասել է Ռուբիոն:  Վերջերս Արևելյան Եվրոպայի երկրների օդային տարածքի խախտումների վերաբերյալ Ռուբիոն…

Read More

ՌԴ-ն պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը, եթե այն հիմնված կլինի Ալյասկայում երկու նախագահների գագաթնաժողովի արդյունքների վրա՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցը տեղի է ունեցել «Անքորիջի փոխըմբռնումների» շրջանակում, իսկ իր հետագա հեռախոսազրույցը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «գործնական և օգտակար» էր։ Լավրովը նշել է…

Read More

ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը

ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը ներառյալ երկարաձգելու մասին օրենքը: Նոյեմբերի 11-ին և 12-ին փաստաթղթին աջակցել են Կոնգրեսի երկու պալատները։ ԱՄՆ — ում այս անգամ շաթդաունը շարունակվել է 43 օր՝ երկրի պատմության մեջ ամենաերկար նման դադարը: Հանրապետականների և դեմոկրատների միջև դաշնային բյուջեի…

Read More

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը հայտարարել է, որ իր հրաժարականն է ներկայացրել՝ էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն նախաքննությունից հետո։   Նա Ֆեյսբուքում հրապարակած իր հաղորդագրությամբ հերքել է որևէ իրավախախտում իր կողմից։   Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն Գերագույն ռադային ներկայացրել է առաջարկ՝ պահանջելով Հրինչուկի հրաժարականը էներգետիկայի նախարարի և Հերման Հալուշչենկոյի հրաժարականը արդարադատության նախարարի պաշտոններից: Խորհրդարանն առաջարկը կքննարկի…

Read More

ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

Bloomberg-ի տվյալով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը քննարկում են Գազայի հատվածի մոտ ռազմաբազա կառուցելու հնարավորությունը, որը կարող է տեղավորել մոտավորապես 10 հազար զինվորականի։ Նրանք մի շարք ընկերություններից նախահաշիվ են խնդրել Գազայի հատվածից ոչ հեռու «մոտ 10 հազար քմ տարածքում ժամանակավոր ինքնավար ռազմաբազա կառուցելու համար, որը կարող է 12 ամիս ժամկետով սպասարկել 10 հազար ծառայողի»: Կապալառուներից պահանջվում է…

Read More

Իմամօղլուն պահանջել է իր դատավարությունն ուղիղ հեռարձակել թուրքական հեռուստատեսությամբ

Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներն անվանել է «ամոթալի»: «Դա ուղղված է մեր հանրապետությունը հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) դեմ։ Սա ամոթ է։ Ես կոչ եմ անում խորհրդարանին ապահովել դատավարության ուղիղ հեռարձակումը պետական ​​TRT-ով և մյուս հեռուստաալիքներով»,- Իմամօղլուի խոսքն է մեջբերել Sozcu-ն։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավարտվել է նախկին քաղաքապետի դեմ կոռուպցիայի գործով…

Read More