Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ անցկացված քաղաքային շախմատի առաջնությունն ավարտվել է։
Երկօրյա մարզական միջոցառմանը մասնակցել է 36 շախմատիստ, որոնք մրցել են լավագույնի կոչման համար՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և հետաքրքիր խաղեր։
Առաջնության ավարտին կայացել է հաղթողների պարգևատրման արարողությունը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին շնորհավորել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Հաղթողներին հանձնվել են մեդալներ, դիպլոմներ և խորհրդանշական նվերներ՝ արժևորելով նրանց մարզական նվաճումներն ու շախմատի զարգացման գործում ներդրումը։
Քաղաքապետարանում նշում են, որ նման միջոցառումները նպաստում են շախմատի մասսայականացմանը, երիտասարդների մտավոր զարգացմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
