Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցեց «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։
Միջոցառման ժամանակ երիտասարդները ներկայացրին բազմազան և հետաքրքիր ծրագիր։ Ժողովրդական գործիքների նվագակցությամբ ուսանողները կատարեցին ինչպես նոր, այնպես էլ հին ֆոլկլորային համարներ։
Վարլամ Ծիկլաուրին շնորհավորեց անսամբլի անդամներին և նրա ղեկավար Նաթիա Ղվինիաշվիլիին հոբելյանի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հին ժողովրդական երգերի վերածննդի և տարածման համար և խոստացավ քաղաքապետարանի աջակցությունը։
Հոբելյանական երեկոյին մասնակցեցին Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, հոգևորականներ, մշակութային, կրթական, կանանց կազմակերպությունների և քաղաքային համայնքի ներկայացուցիչներ։
