Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի առաջադեմ սաներին և խմբավար Շոթա Հովակիմյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է սույն թվականի հուլիսի 14-25-ը Հայաստանի Դիլիջան քաղաքում անցկացվելիք Տեխնոճամբարին լաբորատորիայի յոթ սաների մասնակցության հարցը։ Երեխաների մասնակցությունը հնարավոր է դարձել վիրահայ բարերար Սամվել Աղեկյանի և ՀՀ դեսպանության աջակցությամբ։
