Ախալքալաքի մունիցիպալիտետի արվեստի դպրոցում շարունակվում են շենքի տանիքի վերականգնողական աշխատանքները, որոնք միտված են կրթական հաստատության ենթակառուցվածքների բարելավմանն ու անվտանգ շահագործման պայմանների ապահովմանը։
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը՝ համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ միասին։ Այցի ընթացքում գնահատվել են իրականացվող աշխատանքների որակն ու շինարարական գործընթացի համապատասխանությունը նախատեսված չափանիշներին։
Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմում է 337 298 լարի։ Ծրագրի ավարտից հետո արվեստի դպրոցի շենքը կունենա ավելի անվտանգ և բարեկարգ պայմաններ՝ նպաստելով ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
