Վրաստանի ներքին գործերի Նախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի ներքին գործերի Նախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը և ընդգծել երկու երկրների միջև ամուր բարեկամական հարաբերությունների կարևորությունը։

«Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցությանը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համատեղ ջանքերին։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ևս մեկ անգամ նշել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման ռազմավարական կարևորությունը։

Հանդիպման ավարտին Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և ընդգծել վրացական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն շարունակելու համագործակցությունը հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով», — ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։