Ախալցխայի մունիցիպալիտետի հայաբնակ Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում շարունակվում են ենթակառուցվածքային բարելավման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում գյուղի ներքին ճանապարհին տեղադրվել է բետոնե մայթ, ինչը կբարելավի բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը։
Նախագիծն ընտրվել է բնակիչների նախաձեռնությամբ՝ բնակավայրի ընդհանուր ժողովում անցկացված քվեարկության արդյունքում, որտեղ այն ստացել է մեծամասնության աջակցությունը։
2026 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի տարբեր բնակավայրերում իրականացվում են լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր։ Դրանց շրջանակում նախատեսված է՝
26 գյուղում՝ ներքին ճանապարհների կառուցում և բարեկարգում,
10 գյուղում՝ խմելու ջրի, ոռոգման և ջրահեռացման համակարգերի կառուցում և վերականգնում,
6 գյուղում՝ արտաքին լուսավորության համակարգերի տեղադրում,
4 գյուղում՝ գերեզմանատների տարածքների և հրապարակների բարեկարգում։
Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքները, բարձրացնել բնակիչների կյանքի որակը և իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք ընտրվել են հենց համայնքների բնակիչների կողմից՝ ելնելով նրանց առաջնահերթ կարիքներից։
