Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղում ակտիվորեն ընթանում են արարողությունների տան վերանորոգման աշխատանքները։
Նախագծի նպատակն է բարելավել շենքի ենթակառուցվածքը, կարգավորել առկա վիճակը և ստեղծել բնակիչների համար ավելի հարմարավետ, բարեկարգ ու ֆունկցիոնալ տարածք։
Աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 145 884 լարի։
Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը։
Արարողությունների տան վերանորոգումը Տամբովկա գյուղի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է։ Աշխատանքների ավարտից հետո բնակիչները կունենան բարեկարգ, հարմարավետ և համայնքի կարիքներին համապատասխան տարածք։
Ծրագրի իրականացումը ևս մեկ քայլ է գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների բարելավման և բնակչության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ։
