Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում կվերականգնվեն Մանվելիշվիլի և Գոգեբաշվիլի փողոցների ճանապարհահատվածները

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում  կվերականգնվեն Մանվելիշվիլի և Գոգեբաշվիլի փողոցների ճանապարհահատվածները

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում ճանապարհային ենթակառուցվածքի բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Մանվելիշվիլի և Գոգեբաշվիլի փողոցների ճանապարհի երեք հատված։

Ծրագրի շրջանակում մինչև 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կկատարվեն բետոնապատման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև մաքրել առկա կուվետները, իսկ ջրահավաք հատվածներում տեղադրել մետաղական ցանցով փակված երկաթբետոնե հեղեղատարներ։

Նախատեսվող աշխատանքները կնպաստեն ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը, ջրահեռացման համակարգի արդյունավետության բարձրացմանը և բնակիչների համար ավելի անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի պայմանների ստեղծմանը։

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։