Ադիգենիի մունիցիպալիտետի Լելովանիի դպրոցի աշակերտները կտեղափոխվեն Ադիգենիի նորակառույց դպրոց

Ադիգենիի մունիցիպալիտետի Լելովանիի դպրոցի աշակերտները կտեղափոխվեն Ադիգենիի նորակառույց դպրոց

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի, Ադիգենիի կրթական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Թեա Դանգաձեի և Լելովանիի հանրային դպրոցի տնօրեն Մարիամ Քիմաձեի հետ միասին, հանդիպել է Լելովանիի հանրային դպրոցի աշակերտների ծնողների հետ։

Հանդիպման ընթացքում Գոչա Քիմաձեն ծնողներին տեղեկացրել է Լելովանիի հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև աշակերտներին Ադիգենի գյուղաքաղաքի նորակառույց դպրոց տեղափոխելու մասին։

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները լսել են ծնողների կարծիքներն ու առաջարկները և քննարկել կրթական գործընթացին առնչվող հարցեր։

Նշվել է, որ Ադիգենիի նոր դպրոցի բացումը նախատեսվում է մոտ մեկ ամսից։ Դպրոցի շահագործումից հետո Լելովանիի հանրային դպրոցի աշակերտները կտեղափոխվեն նոր կրթօջախ և կսովորեն առաջին հերթափոխով՝ երկրորդ հերթափոխի փոխարեն։