Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի չորրորդ դասարանցիները այցելեցին քաղաքապետարան

Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի չորրորդ դասարանցիները այցելեցին քաղաքապետարան

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին քաղաքապետարանում հյուրընկալել է Ծուղրութ  գյուղի հանրային դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին։

Այցի շրջանակներում քաղաքապետարանի վարչական և իրավաբանական բաժնի ղեկավար Եվա Իվելաշվիլին երեխաների համար կազմակերպել է շրջայց վարչական շենքում՝ ներկայացնելով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքն ու դրանց հիմնական գործառույթները։ Նա նաև պատասխանել է աշակերտների հետաքրքրող հարցերին։

Վարլամ Ծիկլաուրին երեխաների հետ զրուցել է երիտասարդներին աջակցելու նպատակով քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի մասին և նրանց մաղթել հաջողություններ։

Հանդիպման ընթացքում աշակերտները պատմել են իրենց ապագա մասնագիտական երազանքների մասին։ Այցն ավարտվել է համատեղ լուսանկարներով։