Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան: Նա նշել է, որ այցը հնարավորություն կտա անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերություններում:
Էրդողանն ընդգծել է, որ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Բաքու է ուղարկել թուրքական հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին:
Մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների մասին լուրերը՝ նա հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները դուրս են գալիս ավանդական դիվանագիտական կապերի շրջանակներից:
«Ես Ադրբեջան եմ ուղարկել հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։ Հեռախոսային դիվանագիտությունը շարունակվում է ինչպես անմիջապես պարոն Ալիևի հետ, այնպես էլ մեր տիկնանց միջև։ Չկա այնպիսի խոչընդոտ, որը չկարողանա հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը»,- ասել է Էրդողանը:
