Ախալցխայի շրջանային դատարանը որոշում ընդունեց ազատազրկել ընկերոջ սպանության գործով մեղադրյալին: Դատավոր Գոչա Ջեյրանաշվիլիի որոշումով, Արմեն Մարգարյանը քրեակատարողական հիմնարկում կանցկացնի ինը տարի:
Արմեն Մարգարյանի գործը Ախալցխայի դատարանը ուսումնասիրում էր 9 ամիս:
Հիշեցնենք, որ ըստ քննության, Նինոծմինդայում, 2016 թվականի, հունիսի 16-ին Մարգարյանը իր ընկերոջ Արշալույս Սանոսյանի հետ էր բանավիճել: Հետագայում բանավեճը անցել էր ֆիզիկական առճակատման: Ըստ Մարգարյանի ցուցման, Սանոսյանը հարվածել էր նրա դեմքին, ապա դանակով փորձել հարվածել: Մեղադրյալը դանակը վերցրել էր ընկերոջ ձեռքից և դանակով կրծքավանդակի մասում բազմաթիվ հարվածներ հասցրել: Դեպքից հետո Մարգարյանը Սանոսյանին Նինոծմինդայի հիվանդանոց էր տեղափոխել, սակայն, բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը: Արմեն Մարգարյանին ոստիկանությունը ձերբակալեց հենց նույն օրը: Նա մեղադրվում 108 հոդվածով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանություն, որը նախատեսում է 7-15 տարի ազատազրկում: