G7-ի երկրները գազի դիմաց ռուբլով չեն վճարի 28.03.2022 . Միջազգային

G7-ի երկրները գազի դիմաց ռուբլով չեն վճարի
		28.03.2022 . Միջազգային


G7-ի երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ռուբլով չեն վճարի ռուսական նավթի, գազի և ածխի համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը և հավելել՝ պետությունները պատրաստ են բոլոր սցենարներին, այդ թվում՝ գազի մատակարարումների դադարեցմանը՝ հայտնում է Associated Press-ը:

Մինչ այս հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ անվճար գազ չի լինի, եթե Եվրոպան հրաժարվի ռուբլով վճարելուց: Նա հայտնել է, որ Ռուսաստանը դիտարկում է տարբերակներ, թե ինչպես են եվրոպական երկրները ռուբլով վճարելու «Գազպրոմին»:

ՌԴ նախագահ Պուտինի հրամանով Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրներն այսուհետև գազի դիմաց վճարումները կատարելու են ռուսական ազգային արժույթով՝ ռուբլով: