Ղրիմի և Դոնբասի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. Մեդինսկի

Ղրիմի և Դոնբասի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. Մեդինսկի

Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին, ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են տեսաֆորմատով։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ։ Նա ասել է, որ Մոսկվան պատասխան է պատրաստում այն ​​առաջարկներին, որոնք Կիևը ներկայացրել է Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Ուկրաինայի ոչ միջուկային, ոչ բլոկային չեզոք կարգավիճակն այժմ արդեն «ընդունվում է որպես բացարձակ անհրաժեշտություն»՝ հավելել է նախարարը։