Թբիլիսիում երկու մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ։
Ըստ առկա տեղեկությունների՝ սպանությանը նախորդել է բանավոր վիճաբանություն։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ և 109-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել և կրել, ինչպես նաև դիտավորյալ սպանություն իրականացնելու վարկածով։