Շատ կարևոր է աջակցել տարածաշրջանային գործընկերությանը։ Մենք պայմանավորվել ենք ամրապնդել համագործակցությունը մեր գործընկերների հետ, քանի որ ճգնաժամն ունի գլոբալ մասշտաբ,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը արտգործնախարարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Իհարկե, մեր դաշնակիցներն ու գործընկերները դատապարտում են հանցագործությունները, սպանությունները, որոնց ականատես եղանք Ուկրաինայում, ավելի կոնկրետ Բուչայում։ Կարևոր է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և շատ կարևոր է, որ միջազգային հետաքննություն սկսվի»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հանդիպել է դաշնակիցների հետ։
«Դաշնակիցները շատ ակտիվ են, և նրանք մոտիվացված են աշխատել ավելի ակտիվ, երկար ժամանակ՝ օգնելու խիզախ ուկրաինացիներին, պաշտպանելու իրենց երկիրը, իրենց քաղաքացիներին և, հետևաբար, վտարելու ռուսական զորքերը։ Դաշնակիցները նաև մեծացնում են ֆինանսական և մարդասիրական աջակցությունը: Մենք խոսեցինք կիբերանվտանգության առումով աջակցության մասին։ Մենք նաև կօգնենք Ուկրաինային պաշտպանվել քիմիական և կենսաբանական սպառնալիքներից։ Դաշնակիցները համաձայնել են, որ մենք պետք է օգնենք մեր մյուս գործընկերներին՝ ամրապնդելու իրենց դիմադրողականությունը և, հետևաբար, նրանց պաշտպանվելու հնարավորություն տալ։ Այդ թվում՝ Վրաստանն ու Բոսնիա-Հերցեգովինան։ Վրաստանի դեպքում մենք կարող ենք մեծացնել աջակցությունը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթին։ Օրինակ՝ կապի եւ կիբերանվտանգության ոլորտում։ Բոսնիա և Հերցեգովինայի ուղղությամբ կարող ենք ներկայացնել պաշտպանական կարողությունների փաթեթ։ Մենք լիակատար համաձայնություն ունենք այս հարցում»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի նախարարական նիստին մասնակցում են Վրաստանը, Ֆինլանդիան և Եվրամիությունը, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Կորեան։
Աղբյուր՝ 1tv.ge: