Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը Սլովակիայից առաքվել է Ուկրաինա

Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը Սլովակիայից առաքվել է Ուկրաինա

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության С-300 համակարգը՝ հայտնում է Noviny-ն։

«Սլովակիայից Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգը գաղտնի մատակարարվել է Ուկրաինա վերջին երկու օրվա ընթացքում»,- հաղորդում է պորտալը:

Տեղեկությունը հաստատել է նաև Սլովակիայի կառավարության ղեկավար Էդուարդ Հեգերը և ընդգծել, որ համակարգը Ուկրաինային տրվել է Կիևի խնդրանքով և անհատույց։

Իր հերթին, Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագին ասել է, որ հաջորդ շաբաթ հանրապետությունը ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգի չորրորդ խմբաքանակը, և այդպիսով «Սլովակիայի անվտանգությունն ու պաշտպանությունը լիովին ապահովված կլինի։

Սլովակիայի կառավարության քայլն առաջացրել է երկրի ընդդիմության վրդովմունքը: Սլովակիայի նախկին վարչապետ և առաջատար ընդդիմադիր «Կուրս-Սոցիալ-դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն դա անվանել է «մաքուր խելագարություն»:

«Մենք ոչ միայն կորցնում ենք բազմամիլիոնանոց պաշտպանական համակարգը, որն ավելի լավն է, քան ամերիկյան Patriot-ը։ Հանուն ամերիկյան շահերի՝ մենք ավելի ու ավելի շատ ենք ներքաշվում Ուկրաինայի պատերազմի մեջ, որտեղ անելիք չունենք»,- գրել է Ֆիցոն Twitter-ի իր միկրոբլոգում։