Մարիուպոլի նավահանգստում պատանդառված 47 նավաստի ազատ է արձակվել

Մարիուպոլի նավահանգստում պատանդառված 47 նավաստի ազատ է արձակվել

ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի գրեթե ամբողջական՝ տարածքի մինչև 80%-ի ազատագրման մասին։

«Դուք հավանաբար գիտեք, որ մենք կարողացանք ազատ արձակել 47 պատանդառված նավաստու երեք նավից։ Նավահանգիստն ազատագրվել է մոտ 80%-ով, նրանք դեռ դիմադրում են»,- նրա հայտարարությունից մի հատված մեջբերում է РИА Новости-ն։

Նավերը չէին կարողացել բաց ծով դուրս գալ նավահանգստի տարածքում տեղադրված ծովային ականների պատճառով։

Բացի դրանից՝ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան հայտնել է, որ ուկրաինացի ազգայնականները, Մարիուպոլից նահանջելիս, անձնակազմի հետ միասին գրավել են երկու օտարերկրյա նավ՝ «Ցարևնա» և «Լեդի Ավգուստա», ու նավերի տախտակամածերից կրակում են 120 մմ ականանետներից։