«Վրացական երազանք»-ի ազգային փոքրամասնության պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի հետ։ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը հանդիպել են ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովի հետ, տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։
Ըստ տեղեկատվության՝ հյուրը հետաքրքրվել է երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վիճակով և երկրի տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ներգրավվածությամբ։
Մանրամասները պարզելու և կոնկրետ թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, փորձեցինք կապ հաստատել Ջավախքի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։