Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձեւը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։
Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները, հայտնում է news.am–ն։ Խոսնակը նշել է, որ չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման մեջ։
Վերջերս նահանգում հաստատվել է դպրոցներում Հոլոքոսթի ու ցեղասպանությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը։