25 տարվա ընդմիջումից հետո Վրաստանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որը կրում էր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Կվաճաձեի անունը:
Այս մրցաշարը կայացավ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Ձյուդոյի ակադեմիայում, որին մասնակցում էին բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իզրայելից, Ադրբեջանից և Ռուսաստանից:
Վրաստանի թիմում Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին երեք բռնցքամարտիկներ ` 60 կգ քաշային կարգում Օթար Երանոսյանը, 64 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը և 69 կգ քաշային կարգում Պետրոս Ստեփանյանը:
Նրանցից Օթար Երանոսյանը հաղթելով Ռուսաստանի ներկայացուցչին դարձել է չեմպիոն` զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը:
Ըստ վերջնական տվյալների Վրաստանի թիմից հաղթանակ տարան 6 բռնցքամարտիկ, իսկ Հայաստանի 8 մասնակիցներից ոսկե մեդալ են նվաճել երեք բռնցքամարտիկ:
Akhaltskha.net