Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն


Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ «Դա անհրաժեշտ է, որ պատմական հեռանկարում Դոնեցկի և Լուգանսկի, ռուսական Ղրիմի և ամբողջ Ռուսաստանի Դաշնության բնակիչներին անվտանգության երաշխիքներ տրվեն»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Նա հավելել է, որ Դոնբասում հատուկ գործողության նպատակն է կանխել Ռուսաստանի Դաշնության տարածքում հնարավոր լայնածավալ հակամարտությունը։ «Ռուսաստանին զսպելու քաղաքականություն վարող ուժերը կարծում են, թե նման մեծ երկրի գոյությունն արդեն իսկ սպառնալիք է, չնայած դա այդպես չէ: Հենց նրանք են վտանգ ներկայացնում ողջ աշխարհի համար»,- համոզմունք է հայտնել Կրեմլի ղեկավարը։

Պուտինը նախազգուշացրել է՝ Մոսկվան ունի բոլոր միջոցները՝ շատ արագ պատասխանելու նրանց, ովքեր Ռուսաստանի համար անընդունելի ռազմավարական սպառնալիքներ կստեղծեն: