Երկրորդ ոսկին մայրցամաքի առաջնությունում. Լուկա Մաիսուրաձեն՝ Եվրոպայի չեմպիոն #1TVSPORT

Երկրորդ ոսկին մայրցամաքի առաջնությունում. Լուկա Մաիսուրաձեն՝ Եվրոպայի չեմպիոն #1TVSPORT

Սոֆիայում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 90 կգ. քաշային Լուկա Մաիսուրաձեն ոսկե մեդալ է նվաճել, եզրափակիչ խաղում նա ակնհայտ առավելությամբ հաղթել է սերբ Դարկո Բրասնյովիչին։
Սա Լուկասի առաջին ոսկե մեդալն է (մեծահասակներում) մայրցամաքային առաջնությունում, որը նախկինում հաղթել է կադետների և պատանիների Եվրոպայի առաջնություններում: Մաիսուրաձեն աշխարհի 2019 և Եվրոպայի 2019, 2020 (81 կգ) բրոնզե մեդալակիր է։
Գուրամ Թուշիշվիլին այսօր եզրափակիչ բլոկում գոտեմարտում է բրոնզե մեդալի համար։ Նա կիսաեզրափակչում պարտվել է հոլանդացի Սփայքերսին իպոնով և երրորդ տեղի համար կհանդիպի ուկրաինացի Յակիվ Խամոյի հետ։
Մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաև 100 կգ քաշային Վառլամ Լիպարտելանին, սակայն թիմի ավագը պարտվեց Իսպանիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Շերազադիշվիլիին։ Իլիա Սուլամանիձեն ու Սոփիո Սոմխիշվիլին վաղ փուլում դուրս մնացին Եվրոպայի առաջնությունից։
Մայրցամաքի առաջնությունում այս փուլում Վրաստանի հավաքականն ունի երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ։ 81 կգ քաշային Տատո Գրիգալաշվիլին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Էթեր Լիպարտելանին (57 կգ)՝ զբաղեցրել է երրորդ տեղը։
Եզրափակիչ բլոկը ներկայացնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Այսօր ուղիղ հեռարձակումը սկսվել է Թբիլիսիի ժամանակով 17:00-ին։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։