Ռուսաստանը կենտրոնանալու է եվրասիական տարածաշրջանի վրա. Լավրով

Ռուսաստանը կենտրոնանալու է եվրասիական տարածաշրջանի վրա. Լավրով


Ռուսաստանը հույսը դնելու է միայն իր և այն երկրների վրա, որոնք ապացուցել են իրենց հուսալիությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե արևմտյան երկրները խելքի գան և գործակցության վերականգնման ձևաչափեր առաջարկեն, մենք կմտածենք՝ պե՞տք է դա մեզ, թե՞ ոչ»,- նշել է դիվանագետը:

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի հետագա զարգացման համար հարկավոր է կենտրոնանալ եվրասիական տարածաշրջանի վրա․ «Եվրասիան դառնում է աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանը․ պետք է օգտագործենք դրա տրանսպորտային, տարանցիկ և լոգիստիկ կարողությունները»,- ընդգծել է նախարարը:

Նա տեղեկացրել է նաև, որ շուտով նոր թափ կստանա Ռուսաստանի և Չինաստանի միջև տնտեսական գործակցությունը։