Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը տեղեկացրել է, որ Թուրքիան Լիտվային «Բայրաքթար» ԱԹՍ կնվիրի՝ Ուկրաինային փոխանցելու համար:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Լիտվան Թուրքիայի հետ համաձայնագիր է ստորագրել ուկրաինական զորքերի կարիքների համար «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք ձեռք բերելու մասին։
Ուկրաինայի համար ԱԹՍ գնելու գումարը՝ մոտ 6 մլն եվրո, հավաքվել է տեղական ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցչի կոչից հետո:
Անուշաուսկասը տեղեկացրել է նաև, որ հավաքված միջոցներով Լիտվան ձեռք կբերի զինամթերք, իսկ մնացած գումարը նույնպես կհատկացվի Ուկրաինային: