ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է խաթարել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ջանքերը:
«Դեսպան Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների վերսկսմանը, ինչը կարող է հանգեցնել բնակչության լրացուցիչ տեղաշարժի, պարունակում է փխրուն իրավիճակի հետագա ապակայունացման վտանգ և խաթարում է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ջանքերը»,- նշվում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության հաղորդագրության տեքստում:
Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ Վաշինգտոնը ճանաչում է Թուրքիայի օրինական շահերն անվտանգության ոլորտում՝ կարևորելով դրանց լուծումը երկխոսության և դիվանագիտության միջոցով: