Ուկրաինացի զինյալները կփորձեն նոր «Ազովստալ» ստեղծել Կիևի վերահսկողության տակ գտնվող Ավդեևվկա քաղաքի կոքսաքիմիական գործարանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Պյատնաշկա կամավորական գումարտակի հրամանատար Ախրա Ավիձբան։
Նա նաև նշել է, որ ռուսական ուժերն ուկրաինացի զինվորականներին որոշակի ժամկետ կտան տարածքը լքելու և հանձնվելու համար։ Ավիձբան միաժամանակ զգուշացրել է, որ ժամկետը լրանալուց հետո ուկրաինական կողմը թող սպասելիքներ չունենա:
Գումարտակի հրամանատարն անիմաստ է համարել ինքնապաշտպանության համար «Ավդեևվկա» գործարանի տարածքում ստորգետնյա թաքստոցներ փորելը: Նրա խոսքերով՝ դրանք կդառնան ուկրաինացի զինյալների գերեզմանները:
Ըստ EADaily-ի, ներկայումս ռուսական կոալիցիայի ուժերի դեմ ուկրաինացի ազգայնականները դիրքավորվել են Սևերոդոնեցկի Ազոտ քիմիական գործարանի ապաստարաններում։