Միջոցառում Դիլիսկայի մանկապարտեզում

Միջոցառում Դիլիսկայի մանկապարտեզում





Այսօր՝  հունիսի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի համար 4 հանրային մանկապարտեզում անցկավեց մեծ միջոցառում։
12 տարի է, ինչ գործում է նախակրթարանը, այդ առթիվ մանկապարտեզը  դռներն էր բացել իր առաջին սաների համար, ովքեր այս տարի շրջանավարտ են։
Միջոցառմանը հրավիրված էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ. ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ փոխքաղաքապետերի և քաղաքապետարանի այլ աշխատակիցների հետ, Շրջանային ժողովի նախագահ Նարիրի Իրիցյանը՝ փոխնախագահերի և սակրեբուլոյի այլ աշխատակիցների հետ, Դիլիսկայի վարչակազմի ներկայացուցիչներ, համագյուղացիներ և այլ հյուրեր։
Նախակրթարանի սաները հանդես եկան ուսուցողական համարներով, ինչը հետաքրքրությամբ ունկնդրեցին մանկապարտեզի առաջին շրջանավարտները եւ հյուրերը։
Միջոցառումն անցկացվեց «Դիլիսկա» ֆեյսբուքյան խմբի ակտիվությամբ՝ ռուսաստանաբնակ համագյուղացիների աջակցությամբ:
Նշենք՝ նախակրթարանը ունի 18 աշխատակից, 60 սան սակայն, տարածքը փոքր է իսկ շենքային պայմաները բարեկարգման կարիք ունեն: