Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ


Ռուսաստանում Նորվեգիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Սոլվեյգ Ռոսսեբեն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, քանի որ Օսլոն արգելել է ռուսական բեռների տարանցումը Շպիցբերգեն։ 

 

«Պահանջել ենք նորվեգական կողմից հնարավորինս արագ լուծել խնդիրը։ Զգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն պատասխան քայլերի»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

Լրատվամիջոցների տվյալով՝ Ստորսկոգի անցակետում արգելափակվել է մոտ 20 տոննա ապրանք, այդ թվում՝ 7 տոննա սննդամթերք, որը նախատեսված է ռուսական բնակավայրերի համար։