ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ տվել է «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը 20.07.2022 . Միջազգային

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ տվել է «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը
		20.07.2022 . Միջազգային


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ նշել է Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող «Արևմուտք» խմբավորման հրամանատարի անունը։ Դա գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սիչևոյն է, հայտնում է RBC-ն Telegram ալիքում։

Նրա անունը նշվում է պաշտպանության գերատեսչության զեկույցում: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորքերի այս խմբավորման աշխատանքների ստուգում է կատարել: «Բանակի գեներալին լսելուց հետո Սերգեյ Շոյգուն հանձնարարականներ է տվել Ռուսաստանի հետ սահմանային տարածքներում հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման արդյունավետության հետագա բարձրացման վերաբերյալ»,- նշել են ՊՆ-ից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնող «Արևելք» խմբավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է, որը եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար։

Մուրադովի և Սիչևոյի նկատմամբ Եվրամիությունը փետրվարին անհատական պատժամիջոցներ է սահմանել: